Ռուսաստանից Հայաստան երեք չվերթ կիրականացվի ուշացումով, մեկը չեղարկվել է
Ռուսաստանից Հայաստան մեկ ավիաչվերթ չեղարկվել է, ևս երեքը կիրականացվեն ուշացումով։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվատախտակի տվյալները։
Օդանավակայանի տեղեկատվության համաձայն՝ չի կայանա «Shirak Avia» ավիաընկերության Մոսկվա- Երևան երթուղով չվերթը։ Բացի այդ, ուշացումով կիրականացվեն Մոսկվայից Երևան երկու չվերթ, ինչպես նաև մեկ չվերթ Կրասնոդարից։ Չվացուցակի փոփոխությունների պատճառները չեն հստակեցվում։
Ենթադրաբար՝ դա կապված է անոմալ տեղումների հետ։ «Ռոսավիացիայի» տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 10:00-ն Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանները սպասարկել են ևս 100 չվերթ (54-ը՝ մեկնում, 46-ը՝ ժամանում)՝ չնայած տարածաշրջանում շարունակվող անոմալ տեղումներին և քամու պոռթկումներին։ Օրվա սկզբից դրանք սպասարկել են 320 չվերթ (160-ը՝ մեկնում, 160-ը՝ ժամանում), վեց չվերթ ուղղորդվել է դեպի պահեստային օդանավակայաններ։