211652_close_icon
views-count1581 դիտում article-date 14:02 27-12-2014

Հարմարավետ բանտ՝ թեկուզ Չոբանքյարայում. Հայկական ժամանակ

«Արմավիր» նորակառույց քրեակատարողական հիմնարկը, որը գտնվում է Էջմիածին քաղաքին հարակից Չոբանքյարա կոչվող տեղանքում, 2015-ի հունվարին կսկսի ընդունել առաջին դատապարտյալներին, ովքեր այստեղ կտեղափոխվեն այլ ՔԿՀ-ներից: Ժամանակի ընթացքում «Արմավիր» կտեղափոխվեն նաեւ ցմահ դատապարտյալներ. ներկայում Հայաստանի բոլոր 104 ցմահ ազատազրկման դատապարտվածները պահվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: «Արմավիր» ՔԿՀ նաեւ ցմահներ կտեղափոխվեն: Ս/թ. նոյեմբերի 29-ին բացված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի դռները դեռ փակ են դատապարտյալների առաջ: Վերջնական նախապատրաստական աշխատանքներից հետո շուրջ 400 դատապարտյալ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կտեղափոխվի 2015 թվականի սկզբին: Այս մասին դեկտեմբերի 25-ին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: «Արդարադատության նախարարի հանձնարարությամբ պետք է մինչեւ տարեվերջ ամբողջ նախապատրաստական աշխատանքները ավարտենք, որ հաջորդ տարվա սկզբից արդեն իրականացվեն դատապարտյալների տեղափոխման աշխատանքները»,- ասաց փոխնախարարը: - Պարոն Քրմոյան, ո՞վ է զբաղեցնում «Արմավիր» ՔԿՀ-ի պետի պաշտոնը: Տեղակալներ նշանակվե՞լ են, թե՝ ոչ, եթե այո, ապա ովքե՞ր են: - «Արմավիր» ՔԿՀ-ի ղեկավարի պաշտոնում նշանակվել է արդարադատության գնդապետ Արսեն Խշտոյանը, նա եղել է «Սեւան» ՔԿՀ-ի պետը: Խշտոյանը այս պաշտոնում նշանակվել է մինչեւ հիմնարկի շահագործման հանձնումը, մասնակցել է ՔԿՀ-ի նախապատրաստական աշխատանքներին: Տեղակալներ են նշանակվել արդարադատության մայոր Աղասի Առաքելյանը եւ փոխգնդապետ Արմեն Այդինյանը: Արդեն իսկ կոլեկտիվը համալրվում է: Քրեակատարողական վարչությունը ներկայումս իրականացնում է թե՛ նոր աշխատողների ներգրավման եւ թե՛ արդեն գործող ՔԿՀ-ներից աշխատողների տեղափոխման աշխատանքներ: Շատերն են ցանկություն հայտնում աշխատել «Արմավիր»-ում: Ջեռուցում, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, խոհանոցային պարագաները եւ կահույքը պատրաստ են, հիմա վերջնական նախապատրաստական աշխատանքներ են կատարվում: - Պարոն Քրմոյան, նշեցիք, որ դատապարտյալները դեռ չեն տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Նախ՝ ի՞նչ սկզբունքով են ընտրվում այն դատապարտյալները, ովքեր տեղափոխվելու են այդ հիմնարկ: Կոռուպցիոն ռիսկեր այստեղ չկա՞ն: - «Արմավիր»-ը նախատեսված է փակ եւ կիսափակ տիպի ռեժիմով դատապարտյալների համար: Այսինքն՝ ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձինք, ովքեր ունեն հանցագործության ծանրություն, պատժաչափի տեւողություն, կարող են տեղափոխվել «Արմավիր»: Որոշումը կայացնելու է արդարադատության նախարարի հրամանով ստեղծված Տեղաբաշխման հանձնաժողովը: Կա նաեւ լրացուցիչ կանոն՝ համակեցության, ՔԿՀ-ի ղեկավարությունը պետք է որոշի, թե որ խցում պետք է անձը գտնվի. ՔԿՀ-ն պետք է ապահովի, որ այդ մարդիկ համատեղելի լինեն, որպեսզի կոնֆլիկտներ չլինեն: Յուրաքանչյուր խցում 4 դատապարտյալ է լինելու: Շարունակությունը՝ [url=http://www.armtimes.com/hy/read/57871]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր