Գյումրու քաղաքապետը հանդիպեց Գյումրիի մի շարք ոլորտների ներկայացուցիչների հետ
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Ամանորի նախաշեմին հանդիպեց Գյումրիի մի շարք ոլորտների ներկայացուցիչների հետ: Շնորհավորելով ներկաներին՝ քաղաքապետը հակիրճ ներկայացրեց այս տարվա ձեռքբերումները՝
միաժամանակ բարձր գնահատելով ոլորտի ներկայացուցիչների ներդրումն այս գործում: Ամփոփելով տարին՝ Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության և 2014 թվականին կատարված
մեծածավալ աշխատանքների համար:
Հանդիպման ընթացքում տարբեր ոլորտների առավել նշանակալի ներդրում ունեցած գործիչների քաղաքապետը հանձնեց պատվոգրեր և հուշամեդալներ, այդ թվում՝ սպորտի, մշակույթի,ոստիկանության, առողջապահության, ծառայությունների մատուցման, գիտության, կրթության և այլն:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ուշադրության և բարձր գնահատանքի համար՝ պարգևատրվածները նշեցին, որ այսպիսով իրենք ավելի են պարտավորվում իրենց ակտիվ աշխատանքով նպաստել Գյումրիի զարգացմանն ու բարգավաճմանը: