1183 դիտում
15:55 25-03-2014
Գյումրիի քաղաքապետը և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ներկայացուցիչներւ քննարկել են մի շարք նախագծեր
Այսօր՝ մարտի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներ` ավագ բանկիր Կաթրինա Բջորլին Հանսենին և Երևանյան մասնաճյուղի գլխավոր բանկիր Անժելա Սաքսին: Սա Բանկի ներկայացուցիչների հետ երկրորդ հանդիպումն էր: Անցյալ տարի քաղաքապետն ընդունել էր ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարկ Դեյվիսին, ում հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն` ուսումնասիրել համագործակցային ծրագրերի համար առավել նպատակահարմար ուղղությունները: Այս հանդիպմանը որպես գերակա ուղղություններ Սամվել Բալասանյանը նշեց Ճանապարհաշինությունը, արտաքին լուսավորությունը և կանաչապատումը: Հյուրերն հետաքրքրվեցին Գյումրիում այլ բանկերի ու կազմակերպությունների կողմից իրականացվող ու ֆինանսավորվող ծրագրերից, որպեսզի առավել արդյունավետ նպատակաուղղվեն համագործակցային միջոցները:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկայացրեց մոտավոր հաշվարկներ վերոնշյալ ոլորտներում անհրաժեշտ ներդրումների համար, որոնք հետագայում կուսումնասիրվեն նաև Բանկի մասնագետների կողմից: ՎԶԵԲ ավագ բանկիր Կաթրինա Բջորլին Հանսենին հետաքրքրվեց, թե հնարավորության դեպքում արդյոք կարելի է ճանապարհաշինարարություն սկսել, եթե մեկ այլ ծրագրով արդեն կատարվում են ջրագծերի` հետևաբար նաև` ճանապարհների քանդման աշխատանքներ: Ըստ քաղաքապետի, ծրագրերը մեկը մյուսին չեն խանգարում, ավելին` կան թաղամասեր, որտեղ ավարտված են ջրագծերի անցկացման աշխատանքները և կարելի է սկսել ճանապարհաշինություն: Որպես գերխնդիր` քաղաքի համար մնում է նաև աղբի վերամշակումը: Տարիներ շարունակ աղբը կուտակվում է աղբավայրում` իրենից ներկայացնելով բնապահպանական լուրջ վտանգ: Հանդիպման վերջում ՎԶԵԲ ներկայացուցիչները ընդգծեցին իրենց պատրաստակամությունը ` աշխատելու տրանսպորտի և ճանապարհաշինության ուղղություններով, որն իր մեջ ներառելու է նաև լուսավորությունը: Սակայն առավել գործնական քայլեր կարվեն միայն համապատասխան ուսումնասիրությունից և մասնագիտակա եզրակացությունից հետո:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
613 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
496 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
730 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am