2118 դիտում
15:32 26-12-2014
7 տարի առաջ խոպան մեկնած 58-ամյա տղամարդը վերադարձել է ու փորձել ուժով ներխուժել իր կնոջն տունն ու նրա կյանք
58-ամյա Արսեն Գյուրջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախկինում Բյուրեղավան քաղաքի բնակչուհի Կարինե Հակոբյանի հետ գտնվելով փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ ու 2007 թվականին նրանից բաժանվելուց հետո ապրելով ՌԴ -ում, 2014թ. վերադառնալով ՀՀ՝ փորձել է Կ. Հակոբյանի հետ շարունակել իրենց ամուսնական համատեղ կայնքը, սակայն նրանից ստանալով մերժում և տեղեկացված լինելով, որ Կ. Հակոբյանը չի ցանկանում նրա հետ ապրել՝ որպես ամուսիններ, առավել ևս՝ չի ցանկանում նրա հետ որևէ շփում ունենալ, իրենց հարաբերություննեում պարզաբանումներ կատարելու նպատակով գնացել է Կ. Հակոբյանի բնակարան վերջինիս կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա բնակարան:
Արսեն Գյուրջյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
949 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
802 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
877 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան