211652_close_icon
views-count689 դիտում article-date 14:35 26-12-2014

«Մերսեդես» ավտոմեքենաներից գողություններ կատարողներին հայտնաբերեցին

Դեկտեմբերի 24-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 161 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գոռ Խ.-ին և 1988 թ. ծնված Արմեն Դ.-ին: Նրանք խոստովանել են, որ նույն օրը Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների տարածքներից «Մերսեդես G» մակնիշի 4 տարբեր ավտոմեքենաներից գողացել են պահեստային անվադողերի ծածկոցներ և լուսային սարքավորումներ: Պարզվել է, որ վերջիններս դեկտեմբերի 23-ի ժամը 19.00-ից մինչև դեկտեմբերի 24-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում կայանված, 1983 թ. ծնված Կարեն Հ.-ին պատկանող «Մերսեդես»-ի պահեստային անվադողի պլաստմասե վահանակը: Պարզվել է նաև, որ Գոռ Խ.-ն և Արմեն Դ.-ն նույն օրը, ժամը 00.30-ից մինչև 09.00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Հյուսիսային պողոտայի թիվ 10/1 հասցեում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի դիմացի 2 լուսարձակների պլաստմասե շրջանակները: Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր