211652_close_icon
views-count1378 դիտում article-date 13:35 17-03-2016

Բակերում կայանված ավտոմեքենաներից գողություններ կատարողները հայտնաբերվեցին

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Արարատյան 3/Բ շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Կարեն Փ.-ին, 1994 թ. ծնված Գևորգ Պ.-ին և 1994 թ. ծնված Գագիկ Հ.-ին: Գևորգ Պ.-ի և Գագիկ Հ.-ի վարած «ՎԱԶ 2106» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել է էլեկտրական 12 մարտկոց, 7 ձայնագրիչ, 4 բարձրախոս, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի լուսարձակների 2 ապակի: Կարեն Փ.-ն, Գևորգ Պ.-ն, Գագիկ Հ.-ն հայտարարել են, որ դրանք գողացել են Արտաշատ քաղաքի շենքերի բակերում կայանված տարբեր ավտոմեքենաներից: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր