ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին նոր պայմանագիր կստորագրվի. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ 2015թ. մայիսին Ռիգայում տեղի է ունենաւու ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, և Հայաստանի ու ԵՄ ներկայացուցիչները պայմանավորվել են Ռիգայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին նոր պայմանագիր ստորագրել:
ՀՀ իշխանության ներկայացուցիչները մեր ունեցած այս տեղեկությունները չեն հերքում: Փաստաթուղթը կարող է կոչվել անգամ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիր և կոշարունակի արդեն իսկ ձախողված, բայց հանրահայտ Ասոցացման համաձայնագրի մի շարք դրույթներ: Նոր փաստաթղթում խորը և համապարփակ ազատ առևտրի մասին սահմանումներ չեն լինի, և կլինեն միայն քաղաքական համագործակցության դրույթներ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։