ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև կստորագրվի Փոխանակման և համագործակցության պայմանագիր
Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև տեղի կունենա Փոխանակման և համագործակցության պայմանագրի ստորագրում:
Երևանի պետական համալսարան կայցելեն Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ ալ-Կատիֆ ալ-Բադրը, Ուսումնական հարցերով պրոռեկտոր տիկին Ֆիրյալ Բու Ռաբիան, Բժշկագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ադել Այեդը, աշխատակազմի ղեկավար Մուհամմադ ալ-Սուլեյմանը և ռեկտորի խորհրդական Մուհսեն ալ Մուալլիմը:
Քուվեյթի պատվիրակությունը Հայաստան է ժամանել միջբուհական համագործակցության, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները քննարկելու համար: ԵՊՀ-ում կայանալիք հանդիպման ժամանակ վերակնքվելու է երկու բուհերի միջև գործող համագործակցության պայմանագիրը: