1441 դիտում
16:52 25-12-2014
Պետությունը հաղորդակցության ազատություն է սահմանում
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով, հաշվի առնելով 1963թ. Վիեննայի «Հյուպատոսական կապի մասին» կոնվենցիայի 35-րդ հոդվածը, կապի ազատությունը, մասնավորապես՝ հյուպատոսական հիմնարկի համար հավատարմագրվող պետության կողմից սահմանվում է կապի ազատություն՝ ներառյալ դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակները, դիվանագիտական և հյուպատոսական փոստը և ծածկագրված ճեպահաղորդումները:
Նիստում քննարկվել է «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀՀ մի շարք օրենքներ և ՀՀ Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Օրինագծով առաջարկվում է նախկինում բարձր պաշտոն զբաղեցնող անձին չզրկել կենսաթոշակի անցնելու ժամանակ նրան տրվելիք արտոնությունից: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծի վերաբերյալ՝ համարելով, որ դրա ընդունման անհրաժեշտություն չկա:
Քննության է առնվել պատգամավոր Հրանտ Բագրատյանի մեկ այլ օրենսդրական նախաձեռնությունը, որով նա առաջարկում է օրենսդրորեն սահմանել, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի անկախ այն հանգամանքից, թե որքան է պաշտոնավարել: Կառավարությունը դեմ չէ նախագծի հեղինակի մոտեցմանը և պատրաստ է համագործակցել նրա հետ՝ պաշտոնավարման ժամկետի ողջամիտ սահմանափակում մշակելու նպատակով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
11:57 28-10-2024
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
643 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր
1261 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
778 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել