Ազատություն Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներին․ ազատություն Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին ու հայ բոլոր ռшզմագերիներին․ Էդուարդ Շարմազանով
Ազատություն Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներին․ ազտություն Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին ու հայ բոլոր ռազմագերիներին: Այս մասին ՌԴ Պրեմ քաղաքում անցկացվող «Եվրասիական անվտանգություն և համագործակցություն» համաժողովի ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Հարգելի՛ բարեկամներ, այսօր Լեռնային Ղարաբաղի առաջնորդները գտնվում են Բաքվի բանտերում։ Նրանք Բաքվի բանտերում են գտնվում միայն այն պատճառով, որ պաշտպանել և պայքարել են կյանք մտնելու իրավունքի համար՝ ՄԱԿ-ի առաջին հոդվածով, ժողովրդի ինքնորոշման իրավունքի հոդվածով։ Եվ մենք՝ այս համաժողովի մասնակիցներս և միջազգային հանրության ներկայացուցիչներս, իրավունք չունենք լռելու։
Այն պատճառով, որ լռությունը հավասարազոր է հանցագործության։ Ես ուզում եմ այս ամբիոնից հայտարարել՝ ազատությո՛ւն Լեռնային Ղարաբաղի բոլոր բանտարկյալներին և Լեռնային Ղարաբաղի բոլոր առաջնորդներին։
Ազատությո՛ւն նախագահ Արկադի Ղուկասյանին, ազատությո՛ւն նախագահ Բակո Սահակյանին ազատությո՛ւն նախագահ Արայիկ Հարությունյանին, ազատությո՛ւն Ռուբեն Վարդանյանին, ազատությո՛ւն գեներալ Լևոն Մնացականյանին, ազատությո՛ւն գեներալ Դավիթ Մանուկյանին, ազատությո՛ւն Դավիթ Բաբայանին։ Ազատությո՛ւն Բաքվի բանտում գտնվող բոլոր հոյորդիներին։ Ազատությո՛ւն մեզ բոլորիս։ Բարին կհաղթի չարին»,- ասել է Շարմազանովը։