211652_close_icon
views-count13086 դիտում article-date 12:44 25-12-2014

Երևանում 33-ամյա վարորդը աղբահանությամբ զբաղվող SANITEK ՍՊԸ-ին պատկանող Ջիպով բախվել է «գոլդ» համարանիշներով Toyota-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր պարզել են, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի 35 շենքի բնակիչ, 33-ամյա Արման Հայրապետյանը իր վարած Ford Ranger մակնիշի 448 OR 61 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի Խորենացի 49 շենքի բնակիչ, 28-ամյա Աշոտ Ուլիխանյանի վարած Toyota Camry մակնիշի 02 OD 200 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ford Ranger-ը հաշվառված է վերջերս Երևանի քաղապատերանի կողմից հայտարարված մրցույթում շահած և Կենտրոն վարչական շրջանում աղբահանությամբ զբաղվող SANITEK ընկերության հաշվեկշռում: Նախնական տվյալներով FORD RANGER մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.500.000 ՀՀ դրամ, իսկ TOYOTA CAMRY մակնիշի մեքենայինը՝ 1.100.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, FORD RANGER մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 80.000 ՀՀ դրամ, իսկ TOYOTA CAMRY մակնիշի մեքենայինը՝ 157.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր