Բանկերն ասել են՝ դրամ չկա. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ հանրապետության տարբեր մարզերից ահազանգեր են եղել, որ կանխիկ դրամի պակաս է զգացվում: Մասնավորապես՝ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել են, թե բանկոմատներում չեն կարողանում կանխիկացնել իրենց աշխատավարձերը:
Իսկ երբ կանխիկացման հարցով դիմում են բանկերին, ասում են, որ դրամ չկա: Ենթադրվում է՝ սա պայմանավորված է երկու գործոնով, նախ մարդիկ ստացել են տարեվերջյան աշխատավարձերը և ամանորյա գնումների համար դրանք ամբողջ ծավալով կանխիկացնում են: Ու քանի որ ԿԲ-ն վերջերս բարձրացրել է դրամի պարտադիր պահուստավորման տոկոսները այն շրջանառության 12 տոկոսից դարձնելով 24 տոկոս, բանկերը ստիպված են եղել իրենց մոտ եղած դրամի մի հսկայական մասը հանձնել ԿԲ–ին՝ պահուստավորման նպատակով, և իրենք կանխիկ դրամի դեֆիցիտ են զգում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։