Շվեյցարիայի և Օմանի բանկերն արգելափակել են Իրանի 1,5 մլրդ դոլարի բանկային հաշիվները
Արտասահմանյան բանկերն արգելափակել են Իրանի շուրջ 1,5 մլրդ դոլարի ակտիվները: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Մեհդի Դավարին:
Վերջինիս խոսքով՝ նշված գումարը պահվում էր Օմանի և Շվեյցարիայի բանկերում: Դավարին նշել է նաև, որ ներկա պահին այդ երկրների բանկերը հրաժարվում են Իրանին վերադարձնել գումարը, չնայած որ նման քայլը հակասում է Ժնևում ձեռք բերված համաձայնությանը:
Նշենք, որ Իրանը ներկա դրությամբ աշխարհի տարբեր երկրներում ունի շուրջ 100 մլրդ դոլարի ակտիվ, որոնցից միայն 4,2 մլրդ դոլարն է կարողացել ստանալ, այն էլ՝ 2013 թվականի նոյեմբերին Ժնևում կնքված համաձայնագրից հետո: