7902 դիտում
21:51 24-12-2014
Արտակ Ալեքսանյանը շատ հարցեր լուծում է իր ֆինանսական միջոցներով
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ամփոփելով անցնող տարին՝ «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրությունը տարվա երիտասարդ է ճանաչել Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանին:
Կարճ ժամանակամ Արտակին հաջողվել է արժանանալ իր համայնքի բնակչության հարգանքին և համակրանքին, ինչն ամենօրյա աշխատանքի, մարդկանց հետ ուղիղ կապով աշխատելու, նրանց խնդիրները լսելու և լուծելու արդյունքն է:
Երբ վերլուծում էինք երիտասարդական դաշտը, համոզվեցինք, որ ճիշտ որոշում ենք կայացրել, քանզի Մալաթիա Սեբաստիայի շատ բնակիչներ պատմեցին, որ Արտակ Ալեքսանյանը շատ և շատ հարցեր լուծում է իր ֆինանսական միջոցներով: Պատմեցին, որ յուրաքանչյուրը կարողանում է ուղիղ հանդիպել նրան և խոսել իր խնդիրների մասին, իսկ նրա կողմից իրականացված աշխատանքները վարչական շրջանում տեսանելի են և գնահատելի:
Արտակն ամենաերիտասարդ համայնքի ղեկավարն է և ուրախալի է, որ մենք ունենք նման պատասխանատվության զգացում և աշխատասիրություն ունեցող երիտասարդներ, մյուս կողմից էլ ուրախ եմ, որ Տարոն Մարգարյանին հաջողվել է իր շուրջը համախմբել երիտասարդ և բանիմաց կադրերի:
Արտակի աշխատասենյակում նկատեցի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի առաջին թաղապետ, ազատամարտիկ Վահան Զատիկյանի լուսանկարը և համոզվեցի, որ անցյալը մեծարող երիտասարդությունը հաստատ լավ ապագա է ունենալու:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
916 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
655 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր