1794 դիտում
14:48 16-07-2015
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը տեսակցել է «Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաներին
ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին:
Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում ամառային հանգիստը վայելող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երեխաներին տեսակցելու է այցելել վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Վարչական շրջանի ղեկավարը զրուցել է նաև սիրիահայ ընտանիքների թվով 25 երեխաների հետ, ովքեր հավաստիացրել են, որ ստեղծված են բազմաբովանդակ հանգիստ անցկացնելու բոլոր պայմանները: Վարչական շրջանի ղեկավարի կողմից երեխաներին բաժանվել են նվերներ և քաղցրավենիք:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]
Նմանատիպ նյութեր
1459 դիտում
14:39 21-07-2015
«Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաներին են այցելել իրենց ծնողները
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»