917 դիտում
11:22 30-06-2015
Միջազգային աուդիտ անցկացնելու մասին որոշումը որքան հուսադրեց մարդկանց, այդքան էլ չբավարարեց, քանի որ նախագահից այլ լուծում էին ակնկալում, ավելի մեծածավալ լուծում. ՀԱ
Ստորև ներկայացնում ենք մի հատված սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ «Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցազրույցից.
« -Միջազգային աուդիտ անցկացնելու հանրապետության նախագահի որոշումը կարելի՞ է որպես ցուցարարների հաղթանակ բնորոշել։
-Հաղթողի և պարտվողի խնդիր չկա: Պետք չէ հեղափոխական հասկացություններ օգտագործել այս դեպքերը մեկնաբանելիս: Բաղրամյանում հեղափոխություն չէ: Կա սոցիալական դժգոհություն, որը խարսխված չէ միայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վրա: Սակագինը առիթ էր, որ մարդիկ դուրս գան հրապարակ և բողոքեն սոցիալական վիճակի համար:
Եվ միջազգային աուդիտ անցկացնելու մասին որոշումը որքան հուսադրեց մարդկանց, այդքան էլ չբավարարեց, քանի որ նախագահից այլ լուծում էին ակնկալում, ավելի մեծածավալ լուծում, որով վերջ կդրվեն երկրում որևէ մասնավոր ընկերության կողմից հանրային ծառայությունների ոլորտում հասարակության շահերի ոտնահարումների դեպքերին» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
5251 դիտում
16:47 14-12-2018
Դատարանը չբավարարեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը
Այս բաժնից
1684 դիտում
20:12 11-01-2025
«Ես 18 տարեկա՞ն եմ»․ Մալենան նշել է 18-ամյակը
970 դիտում
10:36 11-01-2025
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է
1489 դիտում
15:48 10-01-2025
Ուղղակի խոսել են, քաշքշուկ չի եղել. Հակոբ Սիմիդյանը՝ Ղալումյանի ու Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին