211652_close_icon

Հնդկացիները հարձակվել են Պերուի գյուղերից մեկի վրա

views-count1507 դիտում article-date 19:15 24-12-2014
Պերուում գտնվող Մոնտե Սալվադոր գյուղի բնակիչներին ստիպված տարհանում են` հնդկացիների հարձակման հետեւանքով: Ավելի քան երկու հարյուր հնդկացիներ, զինված նետերով եւ աղեղներով, ներխուժել են գյուղ` սնունդ հայթայթելու նպատակով: Նրանք սպանել եւ տարել են խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներին: Բնակիչներից ոչ մեկ չի վնասվել, սակայն ոստիկանության որոշմամբ` նրանք ապաստանել են մոտակա քաղաքներից մեկում:

Նմանատիպ նյութեր