Իսլամիստները հարձակվել են Նիգերիայի գյուղերից մեկի վրա
Նիգերիայի լրատվամիջոցները հայտնում են, որ իսլամիստները հարձակում են գործել երկրի Բորնո շրջանի գյուղրից մեկի վրա, ինչի հետեւանքով բնակիչներ են զոհվել:
Ականատեսների խոսքով, մահացածները մոտ 30-նն են: Հարձակումն իրականում տեղի է ունեցել կիրակի, սակայն միայն այսօր է հայտնի դարձել այդ մասին, երբ ողջ մնացած բնակիչներին հաջողվել է փախչել գյուղից:
Նիգերիայի իշխանությունները հարձակման մեջ կասկածում են «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման անդամներին: