«Բոկո Հարամ»-ը հարձակվել է Նիգերիայի գյուղերից մեկի վրա. կան զոհեր
Նիգերիայի Բորնո նահանգում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալները հարձակվել են Ավոնորի գյուղի վրա եւ սպանել 7 բնակչի: Զինյալներն իրենց հետ տարել են գյուղի բոլոր եղջերավոր անասուններին եւ հացահատիկի բերքը:
Հիշեցնենք՝ Նիգերիայում ակտիվ գործող «Բոկո Հարամը» հանդես է գալիս արեւմտյան կրթական համակարգի դեմ եւ ցանկանում է երկրում հաստատել շարիաթի օրենքներ:
Խմբավորումը պատասխանատու է երկրում կազմակերպվող ահաբեկչությունների համար: