Չինաստանի գյուղերից մեկի վրա 14 փիղ է հարձակվել. գյուղը տարհանվել է
Չինաստանի Յունան նահանգում 14 փղերից բաղկացած հոտը հարձակվել է գյուղերից մեկի վրա: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հսկա կենդանիները ներխուժել են բնակելի տարածք՝ սննդի պակասի պատճառով:
Փղերը վնասել են գյուղացիների հողամասերը, տրորել ընտանի կենդանիներին, հավերին ու սագերին և ոչնչացրել բնակիչների բերքի մեծ մասը:
Տեղի իշխանությունները որոշում են ընդունել շտապ տարհանել գյուղի բնակիչներին: