211652_close_icon

ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո գնումների մրցույթներին ռուսական ընկերությունների մասնակցությունը պետք է խիստ պարզեցվի. ՀԺ

views-count1216 դիտում article-date 07:41 24-12-2014
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ հայ գործարար համայնքից ստացված տեղեկությունների համաձայն, վերջին շրջանում ռուսական մի քանի խոշոր ընկերություններ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանում պետական բյուջեով իրականացվող գնումների ընթացակարգերով: ՀՀ պետբյուջեի միջոցներով տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների գնումներ են արվում սկսած գրենական պիտույքներից և կենցաղային ապրանքներից, վերջացրած ավտոմեքենաներով ու սարքավորումներով: ՀՀ–ի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո այդ գնումների մրցույթներին ռուսական ընկերությունների մասնակցությունը պետք է խիստ պարզեցվի: Իսկ վերջիններս իրենց ֆինանսական հնարավորություններով կարող են ուղղակի ճզմել մեր ընկերություններին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր