4090 դիտում
19:02 17-01-2017
Պաշտպանության նախարարությունը կոչ է անում շինարարական կազմակերպություններին ակտիվորեն մասնակցել հայտարարվող մրցույթներին
Զինված ուժերի համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման գործընթացը այսուհետ ևս լինելու է բաց և թափանցիկ, դաշտը՝ ազատ, մրցութային ընթացակարգը՝ միայն օրենքի պահանջներին համապատասխան:
Այս հարցերի շրջանակում հունվարի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանի և ՊՆ կապիտալ շինարարության ու զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը երեք տասնյակից ավելի շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ կարիքների համար հայտարարվող մրցույթներին մասնակցելու կարգը, պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կազմակերպություններին հուզող և գործընթացին առնչվող այլ խնդիրներ:
Կոչ անելով ակտիվորեն մասնակցել առաջիկա մրցույթներին՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը հավաստիացրել է, որ ամբողջ գործընթացը գտնվում է պաշտպանության նախարարի խիստ հսկողության ներքո: Ըստ այդմ՝ արվելու է ամենայն հնարավորը ազատ մրցակցային դաշտ ապահովելու և մրցույթների անցկացման վերաբերյալ հասարակության մեջ առկա թերահավտություններն ու թյուրըմբռնումները վերացնելու համար, որպեսզի մրցույթի յուրաքանչյուր մասնակից համոզված լինի, որ եթե ներկայացնում է որակյալ ապրանք, մրցունակ գին, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերի ճիշտ լրացված օրինակներ, ապա ոչ մի դեպքում չի կարող որակազրկվել:
ՀՀ պաշտպանության նախարարի հաձնարարականի համաձայն, առաջիկայում նմանօրինակ հանդիպումներ կազմակերպվելու են նաև զինված ուժերին ապրանքներ և ծառայություններ առաջարկող մյուս ոլորտների հնարավոր մատակարարների հետ:
Նմանատիպ նյութեր
6550 դիտում
18:31 24-07-2017
Կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել նաև հուլիսի 29-ի շաբաթօրյակին. Տարոն Մարգարյան
2085 դիտում
11:17 20-03-2019
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան
Այս բաժնից
4525 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
838 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
850 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան