Երևանում կայացավ Ցատկացանցի մանկապատանեկան առաջնությունը
Դեկտեբերի 22-ին և 23 –ին Հայաստանի ազգային ցատկացանցի ֆեդերացիան անց կացրեց առաջին մանկապատանեկան առաջնությունը:
Հիշեցնենք, որ ֆեդերացիան հիմնվել է դեռևս 2011թ-ին և գործում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Այն հիմնվել է Գինեսի եռակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանի և Խաչատուր Թևոսյանի նախաձեռնությամբ: Այժմ ֆեդերացիայում սովորում և մարզվում է 120-ից ավելի մարզիկ:
«Նպատակը Բատուտը Հայաստանում մասսայական պորտաձև դարձնելն է, ինչպես նաև ձևավորել հավաքական թիմեր՝ 2015թ.-ի առաջիկա միջազգային մրցումներին մասնակցելու համար»,-ասաց Դավիթ Ֆահրադյանը:
Առաջնության արդյունքներն ամփոփվեցին այսօր: Տեղի ունեցավ հաղթողների պարգևատրման պաշտոնական արարողությունը , և մարզիկների ցուցադրական ելույթները: