Արցախում տեղի ունեցավ Կիոկուշին կարատեի 9-րդ մանկապատանեկան բաց առաջնությունը
Արցախում տեղի ունեցավ Կիոկուշին կարատեի (KWF) 9-րդ մանկապատանեկան բաց առաջնությունը, որին մասնակցեցին 181 մարզիկներ՝ 4 շրջաններից:
Հատուկ հյուրերն էին ԼՂՀ պատգամավոր Ռուսլան Իսրաելյանը, ֆիզդաստիարակության ղեկավար Անատոլի Ջամալյանը, մարտական պատրաստվածության ղեկավար Սուրեն Սուրենյանը եւ այլք:
Առաջնությունում հաղթած մարզիկները կմասնակցեն նաեւ Հայաստանի Առաջնությանը:
Նպատակը երեխաների մեջ մարտական ոգու բարձրացումն է, ֆիզիկական պատրաստվածությունը:
Առաջնությունը կազմակերպվել էր Արցախի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի կողմից՝ Գագիկ Ավանեսյանի, Արմեն Պետրոսյանի, Սասուն Բրուտյանի, Մուրադ Կաֆիյանի ու Արտուր Առուշանյանի գլխավորությամբ:
[b]Կիոկուշին կարատեի ֆեդերացիա (KWF, նախագահ՝ Սպարտակ Գասպարյան)[/b]