211652_close_icon
views-count938 դիտում article-date 18:00 30-05-2015

Տեղի է ունեցել Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը

2015թ. մայիսի 30-ին Երևանի «Միկա» մարզապալատում տեղի ունեցավ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը` մասնակցությամբ Շիրակի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերի, Արցախի և մայրաքաղաքի ավելի քան 200 պատանի մարզիկ-մարզուհիների: Մարզօջախը հիմնադրվել է 1983թ. նոյեմբերին: Երեք տասնամյակի ընթացքում, գերազանց արդյունքների համար դպրոցի մասնագետ-մանկավարժներից 30 ստացել են ՀՀ վաստակավոր մարզչի, 16-ը՝ Միջազգային կարգի մրցավարի կոչում, հիմնադիր-տնօրեն Լևոն Հայրապետյանը՝ արժանացել պետական բարձր պարգևների: Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դպրոցի սաները նվաճել են շուրջ 300 մեդալ, հայկական սամբոյի ամենահնչեղ անունները կապված են հենց այս մարզադպրոցի հետ: Մարզադպրոցը մասնաճյուղեր և ուսումնական խմբեր ունի Ստեփանակերտում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Եղվարդում: Դպրոցն այսօր էլ գործում է լիարժեք, պատրաստում ապագա չեմպիոնների, ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ գրանցում նոր հաջողություններ, արդյունավետ գործունեությամբ նպաստում սամբո և ձյուդո մարզաձևերի զարգացմանն ու հանրահռչակմանը: Մարզադպրոցի հասցեն՝ Երևան, Նար Դոսի 53, հեռ՝ 010558680: Շնորհավորում ենք Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի 2015թ. բաց առաջնության բոլոր մասնակիցներին, մաղթում՝ նոր ու ավելի մեծ հաղթանակներ: [b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա [/b]

Նմանատիպ նյութեր