Բիրմայում զինվորները մեղադրվում են կանանց բռնաբարելու ու սպանելու մեջ
Բիրմայում հետաքննություն է սկսվել՝ երկու կնոջ սպանության գործով: Իրավապահների տվյալներով՝ կանանց բռնաբարել եւ սպանել են կառավարական զորքերի զինծառայողները:
Հայտնի է, որ կանայք Բիրմայում ազգային փոքրամասնության՝ կաչիների ներկայացուցիչներ են եղել: Նրանց մարմինները գտել են նախօրեին: Հետքերից դատելով՝ կանանց ծեծել եւ բռնաբարել են: Գյուղում, որտեղ բնակվել են նրանք, զինվորականներ են տեղակայվել: Իսկ սպանվածների տան բակում հայտնաբերվել են զինվորական կոշիկների հետքեր:
Առաջին դեպքը չէ, երբ Բիրմայի զինվորականներն աչքի են ընկնում փոքրամասնությունների հանդեպ դաժան վերաբերմունքով: