Այցելություն` Նոր Նորքի թիվ 17 հատուկ դպրոց
Դեկտեմբերի 23-ին ժամը 13:00-ին, Նոր Նորքի ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը և երիտասարդաց միության անդամները կայցելեն Նոր Նորքի թիվ 17 հատուկ դպրոց:
Դպրոցում երիտասարդաց միության անդամների ու բարերարի ջանքերով կազմակերպվելու է ամանորյա միջոցառում և հյուրասիրություն: Դպրոցի սաների համար պատրաստվել են նվերներ: