Կլոզեն կարող է շատ օգտակար լինել Դորտմունդի «Բորուսիա»-ին. Հայնկես
«Բավարիա»-ի նախկին մարզիչ Յուպ Հայնկեսը կարծում է, որ ճգնաժամը հաղթահարելու համար Դորտմունդի «Բորուսիա»-ին կարող է օգտակար լինել «Լացիո»-ի գերմանացի հարձակվող Միրոսլավ Կլոզեն:
«Ես կարծում եմ, որ բոլոր մեծագույն մարզիչների մոտ լինում են վերելքների և վայրէջքների ժամանակաշրջաններ: Նախորդ տարիների ընթացքում «Բորուսիա»-ն աչքի է ընկել միասնականությամբ: Յուրգեն Կլոպը պետք է իր սաներին բացատրի, որ կյանքում ավելի վատ բաներ կան, քան տեղը ուժեղագույնների խմբում պահպանելը:
Կլոզեն շատ ուրժեղ ֆուտբոլիստ է և գերազանց անձանավորություն: Նա նախկինի նման չի խաղում, սակայն հանդիսանում է ֆուտբոլիստ, ով կարող է օգնել «Բորուսիա»-ին»,-ասել Հայնկեսը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին շրջանից հետո «Բորուսիա»-ն 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը: