Հյուսիսային Կորեան՝ ահաբեկչության հովանավոր-երկրների ցանկում
Ճապոնիայի նախարարների պալատի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ աջակցում է ԱՄՆ-ի ՝ Sony Pictures ընկերության վրա կիբեր-հարձակման մեղավորներին գտնելու ձգտումը, սակայն համաձայն չէ քննարկել դրանում Հյուսիսային Կորեային մեղադրելու հարցն այն բանի համար, թե իբրև այդ երկիրն այն երկրների ցանկում է, որոնք հովանավորում են ահաբեկչական կառույցներին:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման հայտարարել էր, որ այդ ցանկից կբացառվի Կուբան և կավելանա Հյուսիսային Կորեան:
«Մենք աջակցում ենք ԱՄՆ-ի նման ձգտումը, քանի որ այն ազգային անվտանգության հետ կապված լուրջ խնդիր է, և մենք դատապարտում ենք այդ կիբեր-հարձակումները, սակայն նման հարցի շուրջ ձեռնպահ կմնանք»,-ասել է Սուգան: