ԱՄՆ-ի պետքարտուղարը Իրանին համարել է «ահաբեկչության խոշորագույն հովանավոր»
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին համարել է «աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավոր պետությունը»: Նա ընդգծել է, որ Վաշինգթոնը ցանկանում է Իրանին ստիպել «փոխել իր վարքագիծը»:
«Իրանի իսլամական հանրապետությունը, որի կառավարությունը վերահսկվում է շիաների կողմից, շատ վատ է վերաբերվում իր ժողովրդին, ինչը արդյունքում ահաբեկչության է փոխվել: Իրանը աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավոր պետությունն է», հայտարարել է Պոմպեոն:
Պետքարտուղարը նաև հավաստել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը պատրաստ է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցությունները: Սակայն Վաշինգթոնը համարում է, որ որպեսզի նման քննարկումները օգտակար լինեն, Թեհրանը պետք է փոխի իր քաղքաականությունը:
«Թրամպտ միշտ ասել է, որ պատրաստ է բանակցություններին, սակայն կարևոր է, որ Իրանը փոխի իր ուղին, որպեսզի այդ քննարկումները օգտակար լինեն», ասել է Պոմպեոն: