2730 դիտում
23:34 02-10-2019
Ադրբեջանը ահաբեկչության հովանավոր է. Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ զեկույցի քննարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանը ահաբեկչության հովանավոր է, քանի որ այդ երկրի նախագահը մայորի կոչում ու բնակարան է տվել Ռամիլ Սաֆարովին, ով կացնով սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն իրագործելու ժամանակ։ Այս մասին նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով «Ահաբեկչության զոհերին պաշտպանելու և աջակցելու մասին» վերտառությամբ զեկույցի քննարկման ընթացքում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի գրասենյակից, Սոս Ավետիսյանն իր ելույթում նշել է. «Նախ և առաջ ցանկանում եմ կարևորել տիկին Մարիետտա Կարամանլիի ջանքերը այս զեկույցը կազմելու համար: Ահաբեկչության զոհի պաշտպանությունը, ինչպես նաև աշխարհի ցանկացած մասում դրա դեմ պայքարը իսկապես շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավերներից մեկը բոլոր պետությունների համար:
Զեկույցը ծայրաստիճան արժեքավոր է երկու պատճառով. նախ` զեկույցները փորձում են կանչել այն ահաբեկչության զոհը, որը նպատակաուղղված է և նպատակ ունի անդամ պետություններին առաջարկություններ ներկայացնել ահաբեկչության զոհերին աջակցելու իրենց քաղաքականության մեջ:
Ահաբեկչությունը՝ որպես մեր օրերում առավել տարածում գտած երևույթ (չնայած նախկինում նույնպես տեղի են ունեցել այդպիսի անմարդկային գործողություններ), բարդ հետևանքներ է ունենում: Տուժողի սահմանումը կարող է անմիջապես տուժած անձից տարածվել նաև նրա համայնքի վրա, որը թիրախավորվել է՝ որպես ահաբեկչության արդյունք: Ավելին, զեկուցողը իրավացիորեն ընդգծել է, որ ահաբեկչական գործողություններից տուժածներին անհրաժեշտ է հատուկ ֆիզիկական, նյութական և հոգեբանական աջակցություն:
Անհրաժեշտ եմ համարում կրկին շեշտել, որ պետք է համընդհանուր ջանքեր գործադրվեն ահաբեկչությունից տուժածներին պաշտպանելու համար: Մենք պետք է հասուն լինենք այս հարցում: Ցավոք սրտի, մեր ադրբեջանցի գործընկերներ տիկին Ֆատալուևան և տիկին Գաֆարովան, չնայած իրենց հարաբերական երկար փորձին այս կառույցում, չեն դադարում էժանագին մանիպուլյացիաներ անել և հույս չկա, որ այս ստերը չեն տարածվի: Այն երիտասարդը, որ նկարում էր այս ստահոդ տեսանյութերը, միայն այդ նպատակը ուներ, մյուս գրանցված ադրբեջանցի գործընկերները նույնպես այդ մոտեցումն են ցույց տալու:
Քանի որ խոսքը գնաց ահաբեկչությունից, դժվար է չհիշել այն, որ Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպայի՝ Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն իրագործելու ժամանակ: Հետո ձեր սիրելի նախագահը նրանց տվեց մայորի կոչում ու բնակարան: Երբ պետությունն է դառնում ահաբեկչության հովանավոր, սա ուղղակի տխուր երևույթ է:
Ես հիշեցնում եմ, որ պատերազմը հաճախ օգտագործվում է՝ որպես ծխածածկույթ ահաբեկչական գործողությունները կոծկելու համար: Դժբախտաբար, սա այն դեպքն էր, երբ 2016-ին Ադրբեջանը ագրեսիայի ենթարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և այս անօրինական ռազմական գործողության ընթացքում ԼՂՀ խաղաղ բնակիչներ կտտանքների և խոշտանգման ենթարկվեցին, որը չուներ ոչ մի ռազմական նպատակ:
Մենք պետք է բարելավենք համապատասխան կոնվենցիան, որը կպաշտպանի ահաբեկչություններից տուժածներին: Այս զեկույցում արդեն դրված են որոշ կարևոր սահմանումներ, ինչպես նաև քաղաքականության առաջարկությունները:
Եվ վերջապես, ես ցանկանում եմ ողջունել զեկուցողի մոտեցումը և շրջահայացությունը: Այն իրավացիորեն ցույց է տալիս, որ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը չի հակասում ահաբեկչության դեմ պայքարի՝ պետությունների վճռականությանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
810 դիտում
21:42 30-04-2015
Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցի քննարկմանը
2090 դիտում
21:00 23-06-2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
Այս բաժնից
562 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
838 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել