«Լիվերպուլ» - «Արսենալ»՝2:2. տանտերերը վերջին րոպեին փրկվեցին պարտությունից. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական խաղի շրջանակում միմյանց հետ մրցեցին «Լիվերպուլ»-ն ու «Արսենալ»-ը: Ուշագրավ պայքարում ընթացած խաղն ավարտվեց 2:2 հաշվով, ընդ որում մերսիսայդցիներին պարտությունից հաջողվեց խուսափել հանդիպման հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ 7-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Մարտին Շկրտելը:
17 խաղից հետո «Արսենալ»-ը 27 միավարով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է, իսկ «Լիվերպուլ»-ը 22 միավորով 10-րդն է:
[b]«Լիվերպուլ» - «Արսենալ»՝2:2[/b]
Գոլեր՝ Կոուտինյո 45՛, Շկրտել 90+7’ – Դեբյուշի 45+2’, Ժիրու 64՛