211652_close_icon
views-count3980 դիտում article-date 04:01 23-06-2014

ԱԱ-2014. Պորտուգալիան վերջին րոպեին փրկվեց պարտությունից. տեսանյութ

2014 թվականի աշխարհի առաջնության 11-րդ խաղային օրվա վերջին խաղը տեղի ունեցավ Մանաուս քաղաքում, որտեղ մրցեցին G խմբում ընդգրկված Պորտուգալիայի և ԱՄՆ-ի հավաքականները: Դրամատիկ սցենարով ընթացած խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի`2:2 հաշվով: Խաղասկիզբը հաջող դասավորվեց պորտուգալացիների համար, քանի որ արդեն 5-րդ րոպեին Նանին առաջ մղեց իր թիմին: Այդուհանդերձ ԱՄՆ-ի հավաքականը ցուցաբերեց կամային բարձր որակներ: Երկրորդ խաղակեսում Յուրգեն Կլինսմանի սաները կարողացան բեկել խաղի ընթացքը: 64-րդ րոպեին Ջերմեյն Ջոնսը հեռահար հուժկու հարվածով ձեռնունայն թողեց Բետուին, իսկ 81-րդ րոպեին Կլինտ Դեմպսին առաջ մղեց իր թիմին: Թվում էր, թե հասունանում է ընթացիկ աշխարհի առաջնության ամենամեծ անակընկալներից մեկը, երբ խաղի հիմնական ժամանակին ավելացրած 5-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Վարելան փրկեց իր թիմին պարտությունից: Վերջին տուրից առաջ G խմբի բոլոր թիմերը հաջորդ փուլ դուրս գալու շանսեր են պահպանում: Հիշեցնենք, որ նախորդ տուրում պորտուգալացիները 0:4 հաշվով զիջել էին Գերմանիայի հավաքականին, իսկ ԱՄՆ-ի ընտրանին 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել գանացիների նկատմամբ: [b]ԱՄՆ – Պորտուգալիա`2:2[/b] Գոլեր`Ջոնս 64', Դեմպսի 81' – Նանի 5', Վարելա 95' [img]https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-xpa1/t31.0-8/10468013_745033065534895_4301594760965125216_o.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր