Իսպանիա. «Բարսելոնան» սկանդալային խաղում վերջին րոպեին փրկվեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնան» Սևիլյայում անակնկալ կերպով սայթաքեց` ոչ-ոքի խաղալով տեղի «Բետիսի» հետ:
Դաշտի տերերը հիանալի հանդիպում անցկացրեցին, տարածքային և խաղային մեծ առավելություն ունեին, գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցին, և սակայն միայն 75-րդ րոպեին կարողացան բացել խաղի հաշիվը:
Միայն դրանից հետո կատալոնացիները սթափվեցին և գործի անցան: Նրանք երկու անգամ գոլ խփեցին, սակայն երկու դեպքում էլ մրցավարները չհաշվեցին` համարելով, որ գնդակը ամբողջությամբ չի հատել «Բետիսի» դարպասի գիծը: Եթե առաջին դեպքում դեռ կարելի է վիճել, ապա 79-րդ րոպեին գնդակը առնվազն կես մետր գծից ներս էր գլորվել:
Միայն վերջին րոպեին կատալոնացիները խուսափեցին պարտությունից. Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Լուիս Սուարեսը` 1:1:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 42 միավորով և ընթանում է երկրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող «Սևիլիան», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Ռեալն» ունի 43 միավոր և երկու 2 խաղ պակաս:
[b]Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
[/b]
«Բետիս» - «Բարսելոնա»՝ 1:1
Ալեքսանդեր Ալեգրիա, 75 – Լուիս Սուարես, 90