Հայկ Գալստյանի վերջին րոպեին խփած գոլը «Հոֆենհայմ»-ին փրկել է պարտությունից
«Հոֆենհայմ»-ի մինչև 17 տարեկանների թիմը Բունդեսլիգայի հարավ-հարավարևմտյան խաղարկության 16-րդ տուրում հյուրընկալվել է «Կարլսրուհե»-ին: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին և խաղի վերջին րոպեին գրավել է մրցակցի դարպասը, ինչը հյուրերին թույլ է տվել մեկ միավոր վաստակել և ստանձնել մրցաշարի առաջատարի դերը:
16 տուրից հետո «Հոֆենհայմ»-ն ու «Բավարիա»-ն իրենց ակտիվում ունեն 32-ական միավոր,սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը զբաղեցնում է Հայկ Գալստյանի թիմը:
[img]http://s019.radikal.ru/i619/1412/05/cd44170bc538.png[/img]