Վիդիչը կարող է հայտնվել «Յուվենտուս»-ում
«Ինտեր»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչը իր կարիերան կարող է շարունակել «Յուվենտուս»-ում, հայտնում է La Stampa-ն: Նշվում է, որ թուրինցիները մտադիր են առաջարկ անել վետերան պաշտպանին ձեռք բերելու կապակցությամբ:
33-ամյա սերբ խաղացողը չի մտնում «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի ծրագրերի մեջ: Վերջին շրջանում Վիդիչը քիչ խաղաժամանակ է ստանում միլանյան թիմի կազմում:
Հիշեցնենք, որ Վիդիչը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից ազատ գործակալի կարգավիճակով իտալական թիմ տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանից սկզբում: