Նեմանյա Վիդիչը կարող է վերդառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»
Սերբ կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչը, ով ներկայումս հանդես է գալիս Միլանի «Ինտեր»-ի կազմում կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Ինտեր», որի կազմում մինչ այժմ չի կարողանում ամրապնդվել հիմնական կազմում:
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Լուի վան Գալը մտադիր է հետ վերադարձնել սերբ պաշտպանին, քանի որ թիմի պաշտպանական գծում նրան փորձառու ֆուտբոլիստ է հարկավոր: Գործարքը կարող է կայանալ հունվարին: Խոսքը գնում է 6 ամսվա վարձակալության մասին: