211652_close_icon
views-count1193 դիտում article-date 14:07 21-12-2014

«Բորուսիա»-ն վերջին 25 տարում իր ամենավատ ցուցանիշն է գրանցել Բունդեսլիգայում

Դորտմունդի «Բորուսիա»-ն, որը Բունդեսլիգայի առաջին շրջանը ավարտեց նախավերջին տեղում, վերջին 25 տարվա ընթացքում իր ամենավատ ցուցանիշն է գրանցել: Դորտմունդցիները 17 խաղից հետոո վաստակել են 15 միավոր: Վերջին անգամ դրանից վատ արդյունք «Բորուսիա»-ն գրանցել էր 1987/88 մրցաշրջանում: Այդ ժամանակ 17 խաղից հետո «Բորուսիա»-ն վաստակել էր 14 միավոր: Բացի այդ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ դորտմունդցիները մրաշարի առաջին շրջանից գտնվում են վտանգավոր գոտում: Վերջին անգամ նմանատիպ իրավիաճակում «Բորուսիա»-ն հայտնվել էր 1984/85 մրցաշրջանում:

Նմանատիպ նյութեր