Բայկալ լճի ջրի մակարդակը 21-րդ դարում կրկին ամենացածր ցուցանիշն է գրանցել
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ներկայումս Բայկալ լճի ջրի մակարդակը 1 սմ-ով պակաս է գրանցված նախորդ՝ 2003թ-ի ցուցանիշից, որն այն ժամանակ ռեկորդային էր համարվում: Փաստորեն վերջին ցուցանիշը ջրի մակարդակի ցածրությամբ նույնպես ռեկորդային է: Բայկալի ջրի մակարդակը ավազանի ջրի պակասելու հետևանքով, 1սմ-ով իջնելով՝ դարձել է 456.01 մետր:
Ի դեպ՝ 20-րդ դարի ընթացքում ամենցածր մակարդակը գրանցվել է 1982թ-ի ապրիլի 13-23-ը, այն ժամանակ ջրի մակարդակը հասել է 455.30 մետրի: