16823 դիտում
22:46 20-12-2014
Պոլիտեխնիկի 18-ամյա ուսանողը Երևանում Lexus-ով բախվել է առևտրի կրպակին, իսկ հետո՝ ծառերին. նա հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի 13 շենքի բնակիչ՝ 18-ամյա Տիգրան Մուրադյանը, Նելսոն Ստեփանյան – Մոլդովական փողոցների խաչմերուկում իր վարած Lexsus մակնիշի 35 OP 931 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին գտնվող Արամ Մելքումով-ի առևտրի կրպակին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրպակին բախվելուց հետո, Տ. Մուրադյանը մեքենայով առաջ է ընթացել և նորից դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ծառերին:
Վթարի հետևանքով Տ.Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի՝ 5-րդ դասակի աշխատակիցները, ավագ տեսուչ՝ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ վթարի մասին հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պաշտպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Տ.Մուրադյանը սովորում է Երևանի Պետական ճարտարագիտական համալսարանի 1-ին կուրսում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+