Վերականգնվել են ավիաթռիչքները դեպի Երևան
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն արդեն անցել է աշխատանքային նախկին ռեժիմին, հայտնել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության» ղեկավար Գևորգ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Դոնի-Ռոստովից և Մինվոդիից եկող ինքնաթիռները խիտ մառախուղի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել օդանավակայան: Առաջինը վայրէջք էր կատարել Սոչիում, երկրորդը՝ վերադարձել էր Դոնի-Ռոստով: