744 դիտում
14:21 20-12-2014
Արմեն Մուրադյանի մասնակցությամբ կայացավ կառավարման խորհրդի նիստը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Համաձայն օրակարգի, կառավարման խորհուրդը քննարկեց և ընդունեց ի գիտություն 2014 թվականի կատարողականը, հարջորդ տարի նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև 2015 թվականի գնումների պլանը:
Կառավարման խորհուրդը հաստատեց նաև Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման և հիվանդանոցային մասնաշենքերի նախագծող կազմակերպության ընտրության միջազգային մրցույթի արդյունքները, համաձայն որի հաղթող է ճանաչվել իտալական հեղինակավոր «Պոլիտեկնիկա ինժիներինգ և Արխիտեկտուրա (Politecnica Ingegneria e Architettura Soc.) և «ԱյԱրԴի» ինժիներինգ (IRD Engineering)» ընկերությունների համատեղ ձեռնարկությունը:
Այսպիսով, մեկնարկ է տրվել չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության և որակի բարձրացմանն ուղղված կենսական ծրագրին, որի արդյունքում կհզորացվեն ճառագայթային բուժման կարողությունները` ապահովելով լրացուցիչ շուրջ 1400 հիվանդի բարձր տեխնոլոգիական բուժումը Հայաստանում: 2015 թվականի հունվարից, կմեկնարկի ազգաբնակչության համար անվճար զանգվածային սկրինինգային ծրագիրը` ուղված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` արյան գերճնշման, շաքարային դիբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելանը և վաղ ախտորոշմանը:
Կշարունակվի ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման գործընթացը, որտեղ կհիմնադրվի տարածաշրջանային նշանակություն ունեցող Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը և ցողունային բջիջների լաբորատորան:
Նմանատիպ նյութեր
1057 դիտում
19:11 01-12-2015
Մադրիդում կայացավ Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի նիստը ՀԵԱԽ-ի մասնակցությամբ
1455 դիտում
22:00 14-09-2016
Կայացավ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը
2495 դիտում
20:34 01-07-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ
Այս բաժնից
667 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
658 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար