211652_close_icon
views-count1006 դիտում article-date 19:11 01-12-2015

Մադրիդում կայացավ Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի նիստը ՀԵԱԽ-ի մասնակցությամբ

Օրերս Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվեց Եվրոպական երիտասարդական ֆորումի անդամների խորհրդի նիստը, որտեղ Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացնում էր ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը: Նախաձեռնության նպատակն էր մասնակից նոր անդամներին ներկայացնել Եվրոպայում առկա կառույցների ինստիտուցիոնալ համակարգը, որում գործում է Եվրոպական երիտասարդական ֆորումը, ինչպես նաև քննարկել մի շարք օրակարգային և կազմակերպչական հարցեր: Ծրագրի ընթացքում քննարկման դրվեցին մի շարք բանաձևեր: Խոսվեց անդամներից մի քանիսի քվեարկության իրավունքների վերականգնման, օրակարգի և աշխատանքային մեթոդների հստակեցման, ինչպես նաև խորհրդի և քարտուղարության աշխատանքների վերլուծության մասին: Ծրագրի ընթացքում քննարկումներ եղան երիտասարդական քաղաքականությունների որակի, ոչ ֆորմալ կրթության ճանաչման և օրինականացման գործիքների կիրառման, Եվրոպայում փախստականների վիճակի և ուսանողության հետ կապված ռիսկերի վերաբերյալ: Քննարկումներն ամփոփվեցին լիագումար նիստով, որն էլ եզրափակվեց ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի և անդամագրության հարցերով զբաղվող խորհրդատվական մարմնի անդամների ընտրությամբ և հետագա քաղաքականության մշակմամբ, ինչպես նաև դրա վերաբերյալ բանաձևի ընդունմամբ: Հիշեցնենք, որ Եվրոպական Երիտասարդական Ֆորումը երիտասարդական կազմակերպությունների մեծ հարթակ է Եվրոպայում: Անկախ, ժողովրդավարական, երիտասարդների կողմից կառավարվող այս կառույցը ներկայացնում է 100 ազգային երիտասարդական խորհուրդների և միջազգային երիտասարդական կազմակերպությունների ամբողջ մայրցամաքում: Ֆորումը աջակցում է երիտասարդներին ակտիվորեն մասնակցելու հասարակության կյանքի բոլոր գործընթացներին: Հայաստանի երիտասարդության ազգային խորդուրդը 2002թվականից Եվրոպական Երիտասարդական Ֆորումի լիիրավ անդամ է: [b]Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր