211652_close_icon
views-count601 դիտում article-date 13:29 20-12-2014

Անվտանգ համացանցի մտահոգությամբ. տեսանյութ

Դեկտեմբերի 16-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված կլոր սեղան-քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Ինտերնետ ծառայության ոլորտի հիմնական դերակատարները և ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Միջոցառումն այս ձևաչափով իրականացվում էր առաջին անգամ: Բացման խոսքով հանդես եկան ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ազգային պատասխանատու Դավիթ Հարությունյանը: - Մենք ունենք միասնական մեկ նպատակ` հանրությանը մատուցել որակյալ ծառայություններ` ապահովելով օգտատերերի անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, - իր խոսքում նշեց Տիգրան Պետրոսյանը: - Տարիների ընթացքում բավական արդյունավետ համագործակցություն է ծավալվել Ինտերնետ ծառայություն մատուցողների և իրավապահ մարմինների միջև, սակայն անկեղծ լինենք. այդ համագործակցության հիմքում անձնական փոխհարաբերություններն էին և բարի կամքը: Կլոր սեղանի նպատակն է` գտնել այնպիսի մեխանիզմներ և գործիքներ, որոնք թույլ կտան համագործակցությունն անձնական դաշտից տեղափոխել իրավական դաշտ: Մյուս զեկուցողներն էլ նշեցին համագործակցության անհրաժեշտությունը, որը բխում է նաև Հայաստանի կողմից վավերացված` «Կիբերհանցագործությունների մասին» Եվրախորհրդի կոնվենցիայի պահանջներից: Որոշում կայացվեց շարունակել համագործակցությունը` միասնական ջանքերով օրենսդրական կարգավորումներն ապահովելու ուղղությամբ: Փակման խոսքում Դավիթ Հարությունյանը, շեշտելով քննարկման բարձր արդյունավետությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անունից պատրաստակամություն հայտնեց հետագայում նույնպես օժանդակել նմանատիպ հանդիպումների կազմակերպմանը և ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր