743 դիտում
12:58 17-12-2014
Անվտանգ համացանցի մտահոգությամբ
Դեկտեմբերի 16-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված կլոր սեղան-քննարկում:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Ինտերնետ ծառայության ոլորտի հիմնական դերակատարները և ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Միջոցառումն այս ձևաչափով իրականացվում էր առաջին անգամ: Բացման խոսքով հանդես եկան ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ազգային պատասխանատու Դավիթ Հարությունյանը:
- Մենք ունենք միասնական մեկ նպատակ` հանրությանը մատուցել որակյալ ծառայություններ` ապահովելով օգտատերերի անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, - իր խոսքում նշեց Տիգրան Պետրոսյանը:
- Տարիների ընթացքում բավական արդյունավետ համագործակցություն է ծավալվել Ինտերնետ ծառայություն մատուցողների և իրավապահ մարմինների միջև, սակայն անկեղծ լինենք. այդ համագործակցության հիմքում անձնական փոխհարաբերություններն էին և բարի կամքը:
Կլոր սեղանի նպատակն է` գտնել այնպիսի մեխանիզմներ և գործիքներ, որոնք թույլ կտան համագործակցությունն անձնական դաշտից տեղափոխել իրավական դաշտ:
Մյուս զեկուցողներն էլ նշեցին համագործակցության անհրաժեշտությունը, որը բխում է նաև Հայաստանի կողմից վավերացված` «Կիբերհանցագործությունների մասին» Եվրախորհրդի կոնվենցիայի պահանջներից: Որոշում կայացվեց շարունակել համագործակցությունը` միասնական ջանքերով օրենսդրական կարգավորումներն ապահովելու ուղղությամբ:
Փակման խոսքում Դավիթ Հարությունյանը, շեշտելով քննարկման բարձր արդյունավետությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անունից պատրաստակամություն հայտնեց հետագայում նույնպես օժանդակել նմանատիպ հանդիպումների կազմակերպմանը և ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
652 դիտում
13:29 20-12-2014
Անվտանգ համացանցի մտահոգությամբ. տեսանյութ
1177 դիտում
11:40 18-08-2023
Ադբրեջանը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ
Այս բաժնից
727 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
709 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար