Չելյաբինսկում ուսանողը ինքնասպանության փորձ է կատարել՝ սեքսի պակասի պատճառով
Չելյաբինսկում 25-ամյա ուսանողը փորձել է ինքնասպան լինել՝ ցած նետվելով բնակելի շենքի 5-րդ հարկից: Սակայն մինչև գետնին վայրէջք կատարելը՝ ուսանողն ընկել և խճճվել է մոտակա ծառի ճյուղերի մեջ:
Երիտասարդի ձայնը լսել են անցորդները և ահազանգել փրկարարներին, ովքեր հաջողությամբ իջեցրել են վեջինիս ծառից՝ առանց լուրջ վնասվածքների:
Փրկարարները նշել են, որ երիտասարդը ուրախ չէր, որ նրան փրկել են և լուռ հեռացել է՝ անգամ առանց շնորհակալություն հայտնելու:
Պարզվում է նման քայլին նա դիմել է՝ 1 տարի առաջ ընկերուհու հետ բաժանվելուց հետո, իսկ նոր ընկերուհի այդպես էլ չի գտել: