3779 դիտում
17:27 04-08-2015
Ինչ պատժի արժանցավ 36-ամյա Գարիկը, ում պատճառով Արմինեն ինքնասպանության փորձ էր կատարել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 36-ամյա Գարիկ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքի ճանապարհով Արմինե Գրիգորյանին հասցրել է ինքնասպանության փորձի:
Արթիկի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը` վճռել է` Գարիկ Մելքոնյանին մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 2/երկու/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով:
Նշված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածի կարգով մասնակի գումարել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախորդ՝ դատավճռով նշանակված ազատազրկման ձեւով չկրած պատժից 1/մեկ/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով պատիժը եւ Գարիկ Մելքոնյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4/չորս/ տարի ժամկետով
Նմանատիպ նյութեր
3603 դիտում
17:29 14-10-2015
Ինչ պատժի արժանցավ Ժորան, ով Սիրանուշին հրավիրել էր ընկերոջ տուն ճաշելու եւ ընկերների հետ միասին ծեծել նրան
3502 դիտում
19:36 14-10-2015
Ի՞նչ պատժի արժանցավ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունեցած 21-ամյա Վիգենը