211652_close_icon
views-count16332 դիտում article-date 16:52 19-12-2014

Ինչո՞ւ է ճանապարհային երթևեկության կանոնները խախտում Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Քաղսի գյուղի վարչական տարածքոմ, լուսանկարների շարք է արել, որոնցում ակնհայտ երևում է, թե ինչպես է Փաստաբանների պալատի փաստաբան Ռուբեն Բալոյանը իր վարած Opel մակնիշի 01 ԼՕ 099 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու: Առանց ամրագոտու էր նաև նրա ուղևորը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ուղևորը սիրված ու ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ աղմկահարույց ավտովթարի հետևանքով մահացածների ազգականն է: Ի դեպ, դատական նիստերի ժամանակ Ռ. Բալոյանը միշտ նշում է, որ Վարդան Պետրոսյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները մի քանի կետերով, մինչդեռ այսօր երթևեկության կանոնները խախտում է հենց ինքը՝ Ռ. Բալոյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր