30659 դիտում
19:14 09-10-2014
Ինչո՞ւ են Ազգային Ժողովի նախագահը և նրան ուղեկցող թիկնապահները կոպիտ կերպով խախտում երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության նորանշանակ պետ Արտակ Հարությունյանը օրեր առաջ ՃՈ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ չեն հանդուրժելու այն օրինախախտ վարորդներին, ովքեր կլինեն պետական կառույցների, այդ թվում` օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներ:
ՃՈ աշխատակիցներն առաջին հերթին պետք է նրանց օրինախախտումները արձանագրեն, որպեսզի շարքային քաղաքացին հավատա, որ ՃՈ աշխատակցի համար անպարտելի օրինախախտ վարորդ չկա:
Այսօր` հոկտեմբերի 9-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որում երևում է թե ինչպես են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին սպասարկող BMW մակնիշի 001 ՕՕ 01 և նրան ուղեկցող Nissan մակնիշի 035 OO 01 և մեկ այլ Nissan մակնիշի 036 ՕՕ 01 համարանիշի ավտմենքենաների վարորդները Հալաբյան փողոցում կոպիտ կերպով խախտում են ճանապարհային երթևեկության կանոոները` չթույլատրելի հատավածով շրջադարձ կատարելով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
24822 դիտում
13:05 05-06-2015
Ինչո՞ւ է Ազգային ժողովի համարանիշներով Ջիպի վարորդը խախտում երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
35749 դիտում
14:08 26-02-2015
Ազգային ժողովի համարներով Range Rover-ի վարորդուհին խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ